ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ն Ո Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

ՀՀ խորհրդարանը 25.06.2011թ. առաջին ընթերցմամբ ընդունել է "Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին" ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է անցում կատարել ռիսկերի վրա հիմնված տեսչական ստուգումների համակարգին:

Միջոցառումների շարք մարզերում՝ ուղղված Հայաստանում ընթացող տեսչական բարեփոխումներին ընթացքին



ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամի այս նախաձեռնությունը նպատակ ունի համախմբել և լայնորեն ներգրավել ՓՄՁ հանրությանը՝ Տեսչական համակարգի բարեփոխման գործընթացում ակտիվորեն մասնակցելու և նպաստելու ռիսկերի վրա հիմնված նոր քաղաքականության մշակմանն ու կիրառմանը, ինչպես նաև աջակցելու Կառավարությանը՝ բարեփոխումների նկատմամբ առկա դիմադրության հաղթահարման, դրանց իրականացմանն ուղղված առաջադեմ քայլերի խթանման համար:

Բարեփոխման նպատակը առավել արդյունավետ տեսչական համակարգի ձևավորումն է բոլոր շահառուների տեսանկյունից` 1.Սպառողների համար` անվտանգության ապահովում, 2. Գործարարների համար` կանխատեսելի գործարար միջավայրի ապահովում` զերծ ավելորդ բյուրոկրատիայից և անհարկի ճնշումներից, տեսուչ-գործարար հարաբերությունների նոր մակարդակ, 3.Պետության համար` ռեսուրսների առավել օպտիմալ օգտագործում` անվտանգության ապահովման առավելագույն մակարդակի պայմաններում:

Տեսչական բարեփոխումների հիմնական ուղղություններն են.

ՓՄՁ ոլորտի բարեփոխման գործընթացի մասնակիցներն են գործարար համայնքը, կառավարությունը, հասարակությունը։
Տեսչական բարեփոխման իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր տեսչական համակարգ՝ տեսուչների նոր մտածելակերպով։


©2011 FSMB